Գերմանուհին վիճակախաղով 33 միլիոն եվրո է շահել և պատահաբար իմացել այդ մասին
Գերմանիայի բնակչուհին շաբաթներով 33 միլիոն եվրո շահումով վիճակախաղի տոմսը պահել է պայուսակում՝ տեղյակ չլինելով, թե ինչպես է բախտը ժպտացել իրեն: Հաղթողի խոսքով` ինքը «դեռ գլխապտույտ ունի» այն մտքից, թե ինչ գումար է շահել: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:
45-ամյա կինը, որի անունը չի նշվում, դարձել է հունիսի 9-ին Գերմանիայում կայացած վիճակախաղի միակ հաղթողը, հայտնում է Lotto Bayern-ը: Նա ճիշտ է կռահել 1,20 եվրո արժողությամբ վիճակախաղի տոմսի բոլոր 7 դաշտերը, բայց իր բազմամիլիոնանոց շահման մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ որոշել է նոր տոմս գնել:
«Ես դեռ գլխապտույտ ունեմ այն մտքից, որ մի քանի շաբաթ պայուսակիս մեջ պահել եմ գրեթե 33 միլիոն եվրո»,-տպավորություններով կիսվել է գերմանուհին:
Այժմ նա երդվել է այլևս երբեք վիճակախաղ չխաղալ և մտադիր է ներդրումներ կատարել իր սեփական պարտեզով էներգախնայող տան կառուցման համար:
Նա նաև ցանկանում է ներդրումներ կատարել իր ընտանիքի առողջ ապրելակերպի համար: Երջանիկ հաղթողը հավելել է, որ շահումն «ավելի քան բավարար է ամուսնուս, աղջկաս և ինձ համար», որպեսզի հետագայում ստիպված չլինի նորից խաղալ:
«Այժմ ես հաճույքով զիջում եմ իմ տեղը մյուս խաղացողներին և մաղթում նրանց նույն հաջողությունը, որը ես եմ ունեցել»,-ասել է հաղթողը:

Աղբյուրը՝ tert.am