Լրահոս

30.07.2021 09:36


Երևանում նռնակով ավազակային հարձակում կատարողները 3 եղբայրներ են. մեկին բռնել է տնօրենը, իսկ երկուսին՝ ոստիկանները

Երևանում նռնակով ավազակային հարձակում կատարողները 3 եղբայրներ են. մեկին բռնել է տնօրենը, իսկ երկուսին՝ ոստիկանները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նշված քրգործը հարուցվել է երեկ՝ հուլիսի 29-ին, Երևան քաղաքի Ամիրյան 7/35 հասցեում գտնվող վարկային կազմակերպությունում դիմակավորված, նռնակով զինված ավազակային հարձակում կատարելու փաստով:

Ժամը 13:20-ի սահմաններում դիմակավորված 2 անձինք մտել են նշված հասցե և նռնակի սպառնալիքով աշխատակցից պահանջել են գումար: Աշխատակից, Երևանի բնակիչ, 34-ամյա Լևոն Մ.-ն դիմադրություն է ցուցաբերել, չի վախեցել ճիվաղներից, որից հետո վերջիններս դիմել են փախուստի, սակայն փոխանակման կետի տնօրեն, Երևանի բնակիչ Արթուր Խ.-ն հետապնդել է ստահակներին մինչև Ամիրյան 13 հասցե: Արդեն բակում նրանցիցի մեկին Արթուր Խ.-ն բռնել է, իսկ մյուսը դիմել է փախուստի:

Օպերատիվորեն նշված վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները տեղում պարզել են, որ բռնվածը Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Բ.-ն է, ով բերման է ենթարկվել ոստիկանությսն կետրոնական բաժին: Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչերը հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող մարտական նռնակը և բժշկական դիմակ:

Դավիթ. Բ.-ի հետ ավազակային հարձակմանը մասնակցել են Արմավիր մարզի բնակիչներ, 27-ամյա Իսահակ Հ.-ն և 32-ամյա Արթուր Բ.-ն: Մաշտոցի պողոտայում հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության կետնրոնական բաժին, որտեղից էլ ներկայացել են քննչական 3-րդ բաժին։

Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով նշված անձինք հարազատ եղբայրներ են:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք հուլիսի 29-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Անհյատ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել էր Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։

Տղամարդը եղել էր բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Այս խորագրի վերջին նյութերը