Քաղաքական

30.07.2021 01:52


Գեղարքունիքում թշնամու անօդաչուներ են խոցվել

Գեղարքունիքում թշնամու անօդաչուներ են խոցվել

Սահմանային իրավիճակը Գեղարքունիքի մարզում շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ Վարդենիսի շրջանում թշնամու անօդաչուներ են խոցվել։ Անօդաչուներից մեկն ընկել է Նորակերտ գյուղի մոտ, մյուսը՝ Կախակն գյուղում։ Հայտնի չէ՝ դրանք եղել են հարվածային, թե՝ հետախուզական։

Պաշտպանության նախարարությունը կատարվածի մասին լռում է։

Նշենք, որ հուլիսի 27-ից իրավիճակը կտրուկ լարվել է, մարտական գործողություններ են պարբերաբար ընթանում։ Հայկական կողմն ունի 3 զոհ և 5 վիրավոր։ Համաձայն ՊՆ-ի՝ դիրքային կորուստներ չունենք։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը