Քաղաքական

29.07.2021 19:55


Գնել Սանոսյանը Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանին առաջարկել է հրաժարական տալ, սակայն վերջինս հրաժարվել է

Գնել Սանոսյանը Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանին առաջարկել է հրաժարական տալ, սակայն վերջինս հրաժարվել է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պահանջել են, որ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հրաժարական տա։ Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում նա հայտարարել էր «Հայաստան» դաշինքին աջակցելու մասին։

Համայնքապետը «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել է հրաժարականի պահանջի մասին տեղեկությունները. «Այո՛, եղել է։ Հենց մարզպետի կողմից։ Ինքը առաջարկել է հրաժարական, բայց ես իրեն շատ կոնկրետ պատասխանել եմ, որ հրաժարական չեմ տա, ինձ ժողովուրդն է ընտրել ու ես չեմ պատրաստվում նման քայլի գնալ»։

Խոսել հուլիսի 28-ին Երեւանում գտնվելու պատճառներին, երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ Գեղարքունիքի հատվածում իրավիճակը լարված է՝ Հ. Ավետյանը նշել է, որ ինքը կրակոցների ժամանակ եղել է համայնքում եւ Երեւան է եկել միայն հրադադարի հաստատումից հետո, ինչի համար ունեցել է լուրջ պատճառ։ Ընդ որում՝ այդ մասին Գեղարքունիքի մարզպետը Գ. Սանոսյանը նախապես տեղյակ է եղել։

Հիշեցնեք, որ Գ.Սանոսյանն այսօր հայտարարել է, թե Ավետյանին երեկ հրավիրել էին Գեղարքունիքի ԱԱԾ, բայց պարզվել է, որ նա Երևանում է, ուստի հրավիրվել է մայրաքաղաքի ԱԱԾ վարչություն։

Արձագանքելով մարզպետի հայտարարությանը՝ Հ.Ավետյանը նշել է, որ Սանոսյանը իրավիճակը լրագրողներին ներկայացրել է ոչ ամբողջական։

«Գնել Սանոսյանը շատ լավ տեղյակ էր։ Իրեն ինչ ձեռնտու է, այդ մասն է ասում։ Կարող եմ շատ վստահ ասել՝ իմ՝ Երևանում գտնվելը շատ լուրջ պատճառ է ունեցել, որին ինքը շատ լավ տեղյակ էր։ Չեմ ուզում հիմա դրա մասին բարձրաձայնել։ Չեմ ուզում մանրամասնել, բայց ես Երևանում այդ ժամանակ պատահական չեմ գտնվել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Հ.Ավետյանը՝ նշելով, որ Գ.Սանոսյանն իրավունք չուներ այդպես ներկայացնելու։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը