Գործ ունենք պատրաստված դատավորի հետ, սակայն այդ դատավորի կամքը շատ թույլ է․ Առուշանյանի փաստաբան (տեսանյութ)
Գորիսի համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել․ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը կարծում է, որ դատարանը կկայացնի նույն որոշումը, ինչ Փարամազյանի դեպքում։ Ամեն դեպքում փաստաբանը վստահեցրեց, որ վճռական են տրամադրված․
«Եթե իշխանությունը մտածում է՝ կարող է Առուշին գետնին պառկեցնելով նրա կամքը կոտրել, հայտարարում եմ, որ չարաչար սխալվում է»,-նշեց փաստաբանը։
Ի դեպ դատական նիստը նախատեսված է օգոստոսի 2-ին։ Գործը մակագրված է դատավոր Մնացական Հարությունյանին։
«Դատավորը պատրաստված դատավոր է, տեսական գիտելիքները բարձր մակարդակում են․ գործ ունենք պատրաստված դատավորի հետ, սակայն այդ դատավորի կամքը շատ թույլ է»,-կարծիք հայտնեց փաստաբանը։

Աղբյուրը՝ yerevan.today