Քաղաքական

29.07.2021 16:36


Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Սաիդ Խաթիբզադե

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների համար. Սաիդ Խաթիբզադե

Իրանը պատրաստ է միջնորդել հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար ցանկացած օգնություն ցուցաբերելու` Իրանի պատրաստակամության մասին»,-հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նա նաև նշել է, որ երկու երկրներին անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել սրումն ու բախումները և Հարավային Կովկասում հասնել հրադադարի:

«Խաթիբզադեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ուժերի միջև սահմանային հակամարտության շարունակման կապակցությամբ, ափսոսանք է հայտնել սպանվածների, վիրավորվածների կապակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը