Լրահոս

29.07.2021 16:35


Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա

Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ հարձակվել են տարադրամի փոխանակման կետի վրա

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. անհյատ անձը, ըստ նախնական տեղեկուոյունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից փորձել գումար հափշտակել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, տղամարդը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, ու նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Այս խորագրի վերջին նյութերը