Քաղաքական

29.07.2021 11:43


«Անշնորհակալ ղարաբաղցի». շիշ բռնողի օբյեկտի պատասխանը՝ քաղաքացուն (լուսանկար)

«Անշնորհակալ ղարաբաղցի». շիշ բռնողի օբյեկտի պատասխանը՝ քաղաքացուն (լուսանկար)

Yerkir.am-ը գրում է․ Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանին պատկանող «Ուայթ Շորժա» հանգստյան գոտու ֆեյսբուքյան էջում պատերազմի ժամերին հայտարարություն է տարածվել այն մասին, որ իրենք իբր հեռու են Վերին Շորժայից և շարունակում են սիրով սպասարկել իրենց հյուրերին:

«Ուայթ Շորժայից Վերին Շորժա հեռավորությունն 88 կմ է։ Մենք շարունակում ենք սիրով սպասարկել մեր հյուրերին». վախենալով, որ Շորժաների շփոթմունքից հանկարծ հաճախորդ կկորցնեն, այսպիսի հայտարարություն էր տարածել Արցախը հանձնած և պատերազմը Սևանի ավազան տեղափոխած նիկոլական խունտայի կարկառուն ներկայացուցիչ Շիշ բռնողին պատկանող օբյեկտը։ Սակայն որոշ ժամանակ անց՝ օգտատերերի քննադատություններից հետո, հրապարակումը ջնջվել էր:

Տուրք տալով Արցախի ու արցախցիների դեմ նիկոլական խունտայի՝ վերջին շրջանում սկսած հանցավոր արշավանքներին՝ Շիշ բռնողի օբյեկտից ևս հանդես են եկել արցախցիներին վիրավորող արտահայտությամբ։ Այսպես, պատասխանելով սոցցանցի օգտատեր, ՀՅԴ անդամ, Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչ Արմեն Գրիգորյանի հետևյալ քննադատությանը՝ «Ձեր տեղը ես ամաչում եմ, շարունակեք սպասարկել, մի անհանգստացեք», Շիշ բռնողի օբյեկտից պատասխանել են. «Թողնենք փախնենք արա ? Անշնորհակալ ղարաբաղցի» (ամբողջ խոսակցության պատճենը՝ ստորև)։

Այս դիպվածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նիկոլական խունտային հարող բոլոր շրջաններում նույն հանցավոր մտածողությունն է արմատացած Արցախի և արցախցիների հանդեպ, ինչի արդյունքը և եղավ 2020 թ. 44-օրյա պատերազմի կազմակերպումն ու հայրենիքի այդ հատվածի դավաճանական հանձնումը թշնամուն։

220801313_3051131851776613_1404848111561686773_n

Այս խորագրի վերջին նյութերը