Աշխարհ

29.07.2021 14:35


Վրաստանում կորոնավիրուսի 2796 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 2796 նոր դեպք է հաստատվել

Հուլիսի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2796 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2088 մարդ, մահացել է 17 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 413 626, այստեղից ապաքինվել է 379 685 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 768:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 41 684 փորձարկում, այդ թվում 23 712-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 17 972-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.71% է, վերջին 14 օրվանը՝ 6,73%, վերջին 7 օրվանը՝ 6.7%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 450 026 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 17 133 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 427 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 811 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը