Մեկնաբանություն

29.07.2021 12:20


Կարևորը` նիկոլականների «տժժիկաեկամուտները» չպակասեն

Կարևորը` նիկոլականների «տժժիկաեկամուտները» չպակասեն

Երեկ շատերը, այսպես ասենք՝ անհանգստացած էին Հայաստանի սահմաններում իրավիճակի հերթական լարվածությամբ: Ըստ էության, հունիսի 20-ի ընտրության արդյունքներից ոգևորված՝ ադրբեջանական թուրքերը շարունակում են Հայաստանի վրա հարձակումը: Նիկոլի խոստացած «ապագակա»-ն հենց այդ է:

Ուշադրություն գրավեց այն, որ տվյալ իրավիճակում նիկոլականները բոլորովին այլ անհանգստություններով էին տապակվում: Օրինակ, քյաբաբ ու լահմաջո ցրելու (պատվիրատուներին հասցնելու) գործ դրած մի «նախարար» կա, դա լուրջ-լուրջ գրում էր, թե առաջ Հայաստանը թույլ էր, դրա համար թուրքերը վրա չէին տալիս, բայց 2018-ից հետո Հայաստանն ուժեղանում էր, դրա համար թուրքերը վրա տվեցին: Դրա այդ նախադասությունը կարելի է ներկայացնել ապուշության նոբելյան մրցանակի:

Բայց ավելի հետաքրքիր դրսևորումներ էլ գրանցվեցին: Մասնավորապես, բորբոքված հանրությունն անուշադրության չմատնեց այն իրողությունը, որ Հայաստանի վրա հարձակման մասին տեղեկությունների շրջանառման ամենից սուր պահին մեյդան եկավ «Սպիտակ Շորժա» լողափը՝ փորձելով խառը վիճակից իր գովազդային օգուտը քաղել: Ու բավականին ցինիկ եղանակով:

Հատկանշական է, որ այդ «Սպիտակ Շորժա» լողափը ամենատարբեր լրատվամիջոցներում հիշատակվում է ոչ այլ կերպ, քան՝ Նիկոլի ամենաաջ ձեռք, «շիշ բռնող» (Նիկոլի ջրի շիշը), սկանդալային ու լրագրողների նկատմամբ թշնամական և խուլիգանական դրսևորումներով աչքի ընկած «քայլական» մանդատակիր Հայկ Սարգսյանի ընկերների անունով գրանցված, իսկ ըստ այլ հրապարակումների՝ հենց իրեն էլ պատկանող օբյեկտ:

Եվ ահա սույն հանգստատժժիկավայրը, մարտական գործողությունների թոհուբոհի պիկին, այն ժամանակ, երբ անգամ ՀՀ ԱՆ-պաշտպանության նախարարությունն է պաշտոնապես հաղորդում, որ հայ զինվորներ են զոհվել, վիրավորել, ահա այդ պահին դրանք գովազդային նյութ են տարածում, թե շարունակում ենք սիրով սպասարկել մեր հյուրերին:

Շատերը «շիշ բռնող» Հայկ Սարգսյանին վերագրվող տժժիկավայրի հայտարարության այդ դրվագի վրա կենտրոնացան: Դե՝ ժանտախտի ժամանակ խրախճանքը միշտ է ուշադրություն գրավում, դա անխուսափելի է:

Բայց այդ դրսևորման մեջ կա մեկ այլ հանգամանք, որը շատ ավելի ցինիկ է՝ որպես դրսևորում: Ուրեմն, ուլտրանիկոլական Հայկ Սարգսյանին վերագրվող «Սպիտակ Շորժան» հատուկ շեշտել է, որ իրենց հանգստավայրը Վերին Շորժայից, այսինքն՝ մարտական գործողությունների վայրից ամբողջ 88 կիլոմետր հեռու է:

Ասել կուզի՝ ի՜նչ եք իրար խառնվել, եկեք «Սպիտակ Շորժա»՝ տժժանք, ախր դա սահմանից, մարտական գործողություններից 88 կիլոմետր հեռու է: Ջհաննամը, թե 88 կիլոմետր այն կողմ հայ տղերք չեն զոհվում, վիրավորվում, «ապագակա»-ով Նիկոլի կողմից ստեղծած ուղղակի անտանելի իրադրության մեջ:

Կարելի է չկասկածել, որ եթե մարտական գործողությունների վայրից հեռավորությունն ընդամենը 20 կիլոմետր լիներ, դրանք էլի այդպես կարտահայտվեին: Ու, նման բաների հանդիպելիս, ափսոսում ես, որ մի թուրքական բայրաքթարահրթիռ էլ նման հայտարարություն գրողի վրա չի ընկել, որ տեղում կտոր-կտոր լիներ:

Սակայն այստեղ հարցն այլ է: Հարցն այն է, որ սրանք, լողափային բիզնեսի մեջ են սուզվել, հասկանում են, որ կռիվ-տրաքոցների մասին հաղորդագրությունները տեսնելով՝ մարդիկ, բնականաբար, չեն վազելու տվյալ լողափում արևահարվելու: Կարճ ասած՝ դատարկ լողափը եկամտի կորուստ է: Իսկ եկամուտը նիկոլականների համար սրբություն է: Պարգևավճարն առանձին, «ընկերական բիզնեսից» քյարն առանձին, բյուջեից «մեկ աղբյուրից գնմամբ» թալանն առանձին: Եկամուտ է պակասում, ինչը նիկոլականների համար ավելի կարևոր խնդիր է, քան երկրի պակասելն ու պետության ոչնչանալը:

Ինչպես կասեր նիկոլական մի անարժան՝ «է՞ս չեք, արա...»: Տեղին է հավելել՝ «ծա՛փ տվեք, արա՛...»:

Արմեն Հակոբյան

3 (2)

Այս խորագրի վերջին նյութերը