Քաղաքական

29.07.2021 10:32


Սահմանին լարված է, զոհեր ենք տալիս, իսկ քաղաքապետարանում այսօր աշխատավարձ են բարձրացնելու. «Ժողովուրդ»

Սահմանին լարված է, զոհեր ենք տալիս, իսկ քաղաքապետարանում այսօր աշխատավարձ են բարձրացնելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սահմանում լարվածության և երեք զոհերից ու վիրավորներից մեկ օր անց՝ այսօր Երևանի քաղաքապետարանում գումարվելու է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված հարցով հավանության է արժանանալու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այսինքն՝ այս փուլում, այն էլ՝ արտահերթ նիստով քաղաքապետարանը որոշել է բարձրացնել աշխատավարձերն ու հաստիքացուցակում փոփոխություններ կատարել:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձեր: Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Ըստ նախագծի՝ աշխատավարձերը կբարձրանան միջինը մոտ 100 տոկոսով, իսկ քաղաքապետը կստանա ավելի շատ աշխատավարձ, քան վարչապետն է ստանում. նրա աշխատավարձը կաճի գրեթե 2.3 անգամ՝ 575 հազարից դառնալով 1 մլն 320 հազար դրամ։

Քաղաքապետի առաջին տեղակալի աշխատավարձը 478 հազարից կդառնա 1 միլիոն 20 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443-ից 952 հազար։ Նույնքան կստանա նաև Երևանի գլխավոր ճարտարապետը։ Մարությանի 8 խորհրդականները, որոնք ներկայումս ամսական 358 հազար դրամ են ստանում, բարձրացումից հետո 578 կստանան, քաղաքապետի օգնականներինը 298 հազարից կդառնա 544։

Քաղաքապետի մամուլի քարտուղարի և աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը նույն տոկոսային հարաբերակցությամբ կավելանան. աշխատակազմի ղեկավարը 952 հազար դրամ կստանա՝ նախկին 382 հազարի փոխարեն։ 100 և ավելի տոկոսով կբարձրանա նաև վարչության պետերի, վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների վարձատրությունը՝ 400 հազարից՝ 850 հազար, 346-ից՝ 510։

Այս խորագրի վերջին նյութերը