Վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մայրը
Այսօր որդու գերեզմանից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել և ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը` տիկին Լալին: Այս մասին տեղեկացնում է «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսայանը:
«Այսօր որդու գերեզմանից Երևան վերադառնալիս Ապարան քաղաքի տարածքում վթարի է ենթարկվել և ծանր վիճակում` ողնաշարի բազմաթիվ կոտրվածքներով Էրեբունի ԲԿ Է տեղափոխվել Արցախի հերոս նահատակ Դավիթ Այդոևի մայրը` տիկին Լալին։ Նրան սպասում է բարդ վիրահատական միջամտություն»,-հայտնում է նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Այդոևն ազգությամբ եզդի էր։ Ծնվել է 2000թ.-ի օգոստոսի 10.-ին Սպիտակ քաղաքում, բայց մանկուց ապրել է Երևանում։ Սովորել է Հայ-Ամերիկյան բժշկական քոլեջում։ Զբաղվել է թեթև ատլետիկայով։ Նա ի սկզբանե ծառայության է անցել Ջաբրայիլում։
Դավիթն այդ ընթացքում իրեն պատվով է դրսևորել զինծառայության մեջ, իսկ պատերզամի մեկնարկից հետո պարզապես փառավոր վարք է դրսևորել: Ասում են՝ հրամանատարի վիրավորվելուց հետո՝ Դավիթն է ստանձնել զինվորների հրամանատարությունը, կարողացել է ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ գրագետ գործողություններ կազմակերպել ու գրավել հակառակորդի երկու դիրք: Այդ դիրքերից մեկն էլ իր պատվին է կոչվել՝ Այդոևի բլուր։ Ցավոք, Դավիթը հերոսաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5.-ին։

Աղբյուրը՝ Yerkir.am