Ուրբաթ օրը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. վտանգավոր զուգադիպությո՞ւն
Անկախ այսօրվա պատերազմական վիճակից, դեռ երեկ որոշ իմքայլական պատգամավորներ վերադասից ստացած հրահանգավորմամբ, պարզվում է, իրար են խառնվել, մտադիր են հուլիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
Yerevan.Today-ին փոխանցված տվյալներով՝ կառավարությունից է հանձնարարական իջեցվել՝ ուրբաթ օրը իշխանական բոլոր պատգամվորներին պարտադիր կերպով բերման ենթարկել ԱԺ՝ քվորում ապահովելու համար։
Կառավարության պահանջով Արարատ Միրզոյանն իր պաշտոնավարման վերջին նիստով պետք է անցկացնի ՀՀ վարչատարածքային բաժանման մասին նոր օրենքը:
Ի՞նչ է մտադիր սղացնել Փաշինյանը այս անգամ և ինչո՞ւ այդքան հրատապ, չէ՞ որ մի քանի օրից՝ օգոստոսի 2-ին, ԱԺ 8-րդ նստաշրջանը կմեկնարկի, մեր հարցադրումներին ի պատասխան՝ որոշ իշխանական պատգամավորներ թեև հաստատեցին լուրը, բայց հրաժարվեցին պարազբանումներ տալ:
Ուշագրավ է, որ արտահերթ նիստի գումարման և հրատապ օրակարգի մասին առայժմ տեղեկացված չէր որևէ անկախ պատգամավոր:
Ընդգծենք, սա այն օրենքն է, որի վրա պարբերաբար հղում էր անում Նիկոլ Փաշինյանը՝ կապիտուլյացիոն ակտից հետո, երբ գաղտագողի ժողովրդի թիկունքում, իր ձևակերպմամբ՝ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնմամբ Սյունիքից զիջեց նոր բարձունքներ ու Շուռնուխ համայնքի, Որոտանի կեսը:
Արդյունքում, այս համայնքների բնակիչների մի մասը դեկտեմբերի սառնմամանիքին ստիպված եղան դատարկել իրենց տները, որպեսզի Նիկոլն իրենց բնակավայրը հանձնի թշնամուն:
Չմոռանանք՝ այդ նույն մանիպուլյացիային ավելի ուշ դիմեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, երբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սկանդալային բացահայտում արեց հունվարին գաղտնի հուշագրով թշնամուն հանձնած նոր տարածքի մասին:
«Բացի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, այո կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով»,- ԱԺ ամբիոնից փետրվարի 10-ին հայտարարեց փոխվարչապետ Ավինյանը՝ անդրադառնալով երկկողմ ստորագրված՝ Ալիև-Նիկոլ գաղտնի հուշագրին, որի քննարկումներին մասնակից կողմ չի ներգրավվել փաստորեն Ռուսաստանը։
Խիստ ուշագրավ է դիտարկել այս տարօրինակ և վտանգավոր զուգադիպությունը՝ԱԺ հրատապ արտահերթ նիստ-Վարդենիսում վերսկսած մարտական գործողություներ-Ադրբեջանի՝ դելիմիտացիայի հրատապ սկսելու մասին սպառնալից հայտարարության կոնտեքստում: Սրանք բոլորն այսօր տեղի ունեցան և՝միաժշամանակ, ինչը խոր կասկածի տեղիքէ տալիս:
Այսօրվա՝ Վարդենիսում վերսկսված մարտական ագրեսիվ գործողությունների ֆոնին, Ադրբեջանը սպառնալից նախապայման է հնչեցնում առ այն, որ Երևանը սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսի:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունն սպառնացել է նաև․ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի»։
Հ.Գ. Փաստորեն, Ադրբեջանը պնդում է Հայաստանի հետ միջպետական սահմանը գծելու դելիմիտացիան հրատապ սկսել և նոր զոհերի գնով պարտադրում է անհապաղ ասել՝ այո, զուգահեռաբար Նիկոլը երեկվանից հրատապ ԱԺ նիստ է հրավիրում և առանց նախապես հանրայնացնելու բրդում է ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխված տարբերակը, հատնի չէ՝ինչ փոփոխությամբ:
Ուրբաթ օրը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. վտանգավոր զուգադիպությո՞ւն
Անկախ այսօրվա պատերազմական վիճակից, դեռ երեկ որոշ իմքայլական պատգամավորներ վերադասից ստացած հրահանգավորմամբ, պարզվում է, իրար են խառնվել, մտադիր են հուլիսի 30-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել:
Yerevan.Today-ին փոխանցված տվյալներով՝ կառավարությունից է հանձնարարական իջեցվել՝ ուրբաթ օրը իշխանական բոլոր պատգամվորներին պարտադիր կերպով բերման ենթարկել ԱԺ՝ քվորում ապահովելու համար։
Կառավարության պահանջով Արարատ Միրզոյանն իր պաշտոնավարման վերջին նիստով պետք է անցկացնի ՀՀ վարչատարածքային բաժանման մասին նոր օրենքը:
Ի՞նչ է մտադիր սղացնել Փաշինյանը այս անգամ և ինչո՞ւ այդքան հրատապ, չէ՞ որ մի քանի օրից՝ օգոստոսի 2-ին, ԱԺ 8-րդ նստաշրջանը կմեկնարկի, մեր հարցադրումներին ի պատասխան՝ որոշ իշխանական պատգամավորներ թեև հաստատեցին լուրը, բայց հրաժարվեցին պարազբանումներ տալ:
Ուշագրավ է, որ արտահերթ նիստի գումարման և հրատապ օրակարգի մասին առայժմ տեղեկացված չէր որևէ անկախ պատգամավոր:
Ընդգծենք, սա այն օրենքն է, որի վրա պարբերաբար հղում էր անում Նիկոլ Փաշինյանը՝ կապիտուլյացիոն ակտից հետո, երբ գաղտագողի ժողովրդի թիկունքում, իր ձևակերպմամբ՝ Ալիևի հետ բանավոր փոխըմբռնմամբ Սյունիքից զիջեց նոր բարձունքներ ու Շուռնուխ համայնքի, Որոտանի կեսը:
Արդյունքում, այս համայնքների բնակիչների մի մասը դեկտեմբերի սառնմամանիքին ստիպված եղան դատարկել իրենց տները, որպեսզի Նիկոլն իրենց բնակավայրը հանձնի թշնամուն:
Չմոռանանք՝ այդ նույն մանիպուլյացիային ավելի ուշ դիմեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, երբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը սկանդալային բացահայտում արեց հունվարին գաղտնի հուշագրով թշնամուն հանձնած նոր տարածքի մասին:
«Բացի Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, այո կա ևս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճարկելի հատվածներով»,- ԱԺ ամբիոնից փետրվարի 10-ին հայտարարեց փոխվարչապետ Ավինյանը՝ անդրադառնալով երկկողմ ստորագրված՝ Ալիև-Նիկոլ գաղտնի հուշագրին, որի քննարկումներին մասնակից կողմ չի ներգրավվել փաստորեն Ռուսաստանը։
Խիստ ուշագրավ է դիտարկել այս տարօրինակ և վտանգավոր զուգադիպությունը՝ ԱԺ հրատապ արտահերթ նիստ-Վարդենիսում վերսկսած մարտական գործողություներ-Ադրբեջանի՝ դելիմիտացիայի հրատապ սկսելու մասին սպառնալից հայտարարության կոնտեքստում: Սրանք բոլորն այսօր տեղի ունեցան և՝ միաժշամանակ, ինչը խոր կասկածի տեղիք է տալիս:
Այսօրվա՝ Վարդենիսում վերսկսված մարտական ագրեսիվ գործողությունների ֆոնին, Ադրբեջանը սպառնալից նախապայման է հնչեցնում առ այն, որ Երևանը սահմանի դելիմիտացիայի շուրջ բանակցություններ սկսի:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, դադարեցնել ռազմական սադրանքները և բանակցություններ սկսել սահմանի դելիմիտացիայի շուրջ»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունն սպառնացել է նաև․ «Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և վճռականորեն կարձագանքի դրա դեմ ձեռնարկվող ցանկացած քայլերի»։
Հ.Գ. Փաստորեն, Ադրբեջանը պնդում է Հայաստանի հետ միջպետական սահմանը գծելու դելիմիտացիան հրատապ սկսել և նոր զոհերի գնով պարտադրում է անհապաղ ասել՝ այո, զուգահեռաբար Նիկոլը երեկվանից հրատապ ԱԺ նիստ է հրավիրում և առանց նախապես հանրայնացնելու բրդում է ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխված տարբերակը, հատնի չէ՝ ինչ փոփոխությամբ:
Աղբյուրը՝ yerevan.today