Աշխարհ

28.07.2021 20:08


Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբուխը 4,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

Ինդոնեզիայում Սինաբունգ հրաբուխը 4,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրայի նահանգում ակտիվացած Սինաբունգ հրաբուխը 4 500 մետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 28-ին այդ մասին հայտնել Է CNN Indonesia լրատվական պորտալը՝ վկայակոչելով Հրաբխագիտության և երկրաբանական ռիսկերի նվազեցման կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Պուտուրային:

«Սինաբունգ հրաբխի ժայթքումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 13:20-ին, մոխրի սյան բարձրությունը հասել Է 4,5 կիլոմետրի»,-ասել Է Արմեն Պուտուրան: Նա հավելել Է, որ ժայթքումը տևել Է 12 րոպե 22 վայրկյան:

Արմեն Պուտուրան նշել Է, որ հրաբխին տրվել Է վտանգի երրորդ մակարդակ. հնարավոր են ժայթքումներ երկու շաբաթվա ընթացքում: Իշխանությունները բնակչությանը հորդորել են խուսափել հրաբխի գագաթից 3 կիլոմետր շառավղով գոտուց, ինչպես նաև զգուշանալ ցեխի հոսքերից: 2010 թվականի օգոստոսին տեղի Է ունեցել հրաբխի առաջին ժայթքումը վերջին 400 տարվա ընթացքում: 2014 թվականի փետրվարին հրաբխի ժայթքման հետևանքով զոհվել Է 14 մարդ: Ինդոնեզիայում առանձնանում են հրաբուխների վտանգի չորս մակարդակներ. նորմայի մակարդակ, զգոնության մակարդակ, բարձր պատրաստության մակարդակ և տագնապի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը