Աշխարհ

28.07.2021 13:02


Թուրքական պատվիրակությունը Բաքվում է, հուլիսի 29-ին կայցելեն Շուշի

Թուրքական պատվիրակությունը Բաքվում է, հուլիսի 29-ին կայցելեն Շուշի

Հուլիսի 27-ին Բաքվում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպումը:

Նախքան այդ տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպմանն Ալիևը համոզմունք է հայտնել, որ Շենթոփի այցը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: Ալիևը կարևորել է նաև թուրքական պատվիրակության Շուշի կատարելիք այցը՝ հավելելով, որ հունիսին երկու երկրների միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրը» երկկողմ հարաբերություններն էլ բարձր մակարդակի է հասցրել:

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Շուշի կայցելի հուլիսի 29-ին:

Ռեպորտաժում նշվել է, որ Բաքվում սպասվող խորհրդարանի նախագահների մակարդակով եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվելու է «Բաքվի հռչակագիրը»: Հռչակագրի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը