«Սոթքում ուժեղ կրակոցներ են լսվում, գյուղում խուճապ է»․ Սոթքի բնակիչ
Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում հերթական անգամ դիմել են սադրանքի և նախահարձակ մարտական գործողություններ սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի 3 զոհ, ևս 2 զինծառայող վիրավոր են։
Սոթք համայնքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմում են, որ ամբողջ գիշեր կրակոցները չեն դադարել, այս պահին էլ տարբեր ուղղություններից կրակոցներ են հնչում․ «Էս պահին էլ Սոթքի ոսկու հանքից ուժեղ կրակոցներ են լսվում, աշխատողներին գիշերը տարհանել են։ Եղանակն էլ խառն է, մառախուղ է, շատը երևի դրանից են ոգևորվել ու սկսել հարձակվել․․․ Գյուղում խուճապ է, ժողովուրդը վախենում են, լրիվ վախենում են, մենք էլ չգիտենք՝ ինչ անենք, երեխեքին ո՞ւր տանենք, որ սկսեցին ծանր զենքերով խփել ավելի վատ կլինի»։