Լրահոս

28.07.2021 11:35


Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 28-ին, ժամը 09:24-ին տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ:

Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած:

Այս խորագրի վերջին նյութերը