Աշխարհ

28.07.2021 10:39


Ղազախստանի հայերի նկատմամբ ճնշումներ են գործադրվում նրանց բիզնեսները խլելու համար․ «Հրապարակ»

Ղազախստանի հայերի նկատմամբ ճնշումներ են գործադրվում նրանց բիզնեսները խլելու համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում։ Հուլիսի 23-ին Կոկչետավ քաղաքում ձերբակալվել են շեբենի հանքի սեփականատեր, գործարար Աշոտ Պողոսյանը, նրա 43-ամյա դուստրը՝ Արևիկը, որը 2 մանկահասակ երեխայի մայր է, և այս ընկերությունից շեբեն գնած Գալուստ Սահակյանը։ 3 հայ գործարարները մեղադրվում են տրանսնացիոնալ հանցավոր խմբավորում կազմելու մեջ։

«Գործը սարքված է և կարված է պարզապես իրենց բիզնեսները խլելու համար։ Որպեսզի կարողանային նստացնել, հատուկ հոդված են դրել՝ տրանսնացիոնալնայա գրուպիրովկա»,- պատմեց Սահակյանի կինը՝ Գայանե Աչոյանը։ Իսկ ինչո՞ւ «տրանսնացիոնալ». քանի որ Աշոտ Պողոսյանը ՌԴ քաղաքացի է, Գ. Սահակյանը ՀՀ քաղաքացի է, իսկ Պողոսյանի դուստրը, որը Գալուստ Սահակյանի մոտ ֆինանսական տնօրեն է աշխատել, ղազախ ամուսին ունենալով՝ Ղազախստանի քաղաքացի է։

Ի դեպ, տևական ժամանակ է՝ Ղազախստանում Հայաստանը դեսպան չունի»։

Այս խորագրի վերջին նյութերը