Տնտեսական

28.07.2021 09:37


Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. որն է պատճառը․ «Ժողովուրդ»

Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. որն է պատճառը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հնդիկների համար Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու համար: Այս օրերին հնդիկները ժամանակավոր բնակություն են հաստատել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մարզերում, հիմնականում՝ Էջմիածնում:

Պարզվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների՝ Հնդկաստանից զբոսաշրջիկների մուտքն իր երկրի տարածք կասեցվել է՝ Covid-19-ի տարածում կանխելու նպատակով: Այս պատճառով հնդիկ զբոսաշրջիկներն ընտրում են Հայաստանը՝ որպես տարանցիկ երկիր: Այստեղ նրանք 14 օր մնալուց հետո միայն կարող են ստանալ ԱՄԷ մուտքի թույլտվություն, ինչից հետո մեկնում են Դուբայ, Աբու Դաբի, որտեղ աշխատում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հնդկաստանից Հայաստանով Դուբայ հասնելու ծախսերը՝ ներառյալ թռիչքը, սնունդն ու հյուրանոցային ծախսերը, չեն գերազանցում 4300 ԱՄԷ դիրհամը, 85 000 հնդկական ռուփին կամ 1000 ԱՄՆ դոլարը։

Կհիշեք՝ մինչ Covid-19-ի տարածումը Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար էր դարձել աշխատանք գտնելու ամենահարմար վայրերից մեկը: Հնդիկները աշխատանք գտնում էին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գյուղատնտեսական: Հայաստանում հնդիկները համարվում են էժան աշխատուժ»:

Այս խորագրի վերջին նյութերը