«Նիկոլը թող գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ հել թուրքի դեմ պայքարի»․ Սոթքի բնակիչ
Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչները 168.am-ի հետ զրույցում ահազանգում են՝ գյուղում ապրելն օր օրի ավելի վտանգավոր է դառնում։
«Կարող է գիշերը դիվերսիա էլ մտնի, մի բան անի, ո՞վ է գյուղացիների տերը։ Իշխանություններն իրենց համար նստած են, գյուղացին այստեղ խուճապի է մատնվում, չգիտի՝ ինչ անի։ 3-4 օր առաջ 14 տարեկան տղես հարևանի տղու հետ գնացել էին խոտ բերելու, բայց չեն կարողացել, քանի որ թշնամին սկսել էր կրակել, անգամ ԴՇԿ-ով էին կրակել, Սոթքի կողմից՝ խոտհարքի վրա։ Երեխեքը պախկվել են ավտոյի հետևը, մինչև դադարեն կրակել, ճիշտ է՝ մեքենային չէին կրակել, բայց երեխեքը վախեցել էին․․․ Ամեն օր նույն վիճակն է, դրա համար էլ մեր լրիվ գյուղացիք դժգոհում են իշխանություններից ու հենց Նիկոլից, լրի՛վ»։
Հարցին՝ ինչո՞ւ են դժգոհում, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը լավ ապագա է խոստացել, Սոթքի բնակիչը պատասխանեց․
«Մեր գյուղի համար, կոնկրետ իմ համար ապագա չկա՛։ Մի վախտ ապագա կար, իսկ հիմա ընդհանրապես ապագա չկա։ Որ Նիկոլ Փաշինյանը կանգնում-ասում է՝ լեռներն ո՞ւմ է պետք, էլ ի՞նչ ապագա, որ այդ լեռները չլինեն, թուրքերը կլցվեն Գեղարքունիքի մարզը կավերեն․․․»։
Հարցին՝ ինչո՞ւ ընտրեցիք Նիկոլ Փաշինյանին, եթե նրա հետ ապագա չէիք տեսնում, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Մեր գյուղից շատ քիչ մարդ է Նիկոլին ընտրել, շատ քիչ, երևի 20-30 հոգի։ Երևի մեր գյուղում զինվորականներն ընտրեցին իրեն, մեր գյուղում լիքը զինվորներ են եկել քվեարկել, բոլորն էլ գիտեն, որ Կութից, Շորժայից, Ազատից զինվորներին բերել են Սոթք՝ ընտրության»։
Սոթքի բնակիչն իշխանությունից պահանջում է, որպեսզի օր առաջ թշնամուն ետ շպրտեն իրենց ելման դիրքեր և ապահովեն գյուղացիների անվտանգությունը․
«Մեր պահանջն է, որ մեր գյուղն ապահով լինի․․․ Թող Նիկոլը գա մեր գյուղ, չագուչը տանք ձեռքը, ասենք՝ դու հելի թուրքի դեմ պայքարի, խի՞ պետք է մենք, մեր երեխեքը ամեն րոպե, ամեն վայրկյան վախենանք, գիշերը ամեն թխկոց-չխկոցից վախենում ենք․․․ Թող դրանց հետ շպրտեն մեր հողից, որ ժողովուրդը կարողանա բարձրանան խոտ քաղի, ոչ թե մի տուկը 2000 դրամով առնեն։ Հենց հիմա ես 2000 դրամով խոտ եմ առել, խոտհարքները վերևն են, բայց թուրքերը չեն թողնում բարձրանանք, կրակում են։ Ես ինչի՞ պետք է գնամ՝ խոտ առնեմ, իմ խոտհարքը վերևում՝ ես չկարողանա՞մ խոտ քաղեմ։ Իշխանությունները թող մի օր գան մնան գյուղում, տեսնեմ կարո՞ղ են․․․»։