«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմի» հետ քննարկումներից հետո հանդես կգա ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով․ Ի․ Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքը «Պատիվ ունեմ» դաշինքի հետ քննարկումներից հետո հանդես կգա Ազգային ժողովի փոխխոսնակի միասնական թեկնածուով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մենք «Պատիվ ունեմ» դաշինքին համարում ենք մեր բնական դաշնակիցը, և առաջիկա օրերին կարծում եմ՝ հանդես կգանք հայտարարությամբ»,-նշեց նա։
Նշենք, որ ըստ առկա կարգավորումների, ԱԺ 3 փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմադիր թևից: