Լրահոս

27.07.2021 17:17


Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ

Հրազենային կրակոցից մահացած Սարգիս Գրիգորյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր. նա երեկ էր խոսել ծնողների հետ

Նախօրեին հրազենային կրակոցից մահացած ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Գրիգորյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։ Նա 44-օրյա պատերազմի մասնակից էր, 2020թ. օգոստոսին էր զորակոչվել բանակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը։

Սարգիս Գրիգորյանը տան ավագ որդին էր, նա ունի մեկ եղբայր ու քույր։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ նրա ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Ըստ գյուղապետի՝ Սարգիսը վերջին անգամ ծնողների հետ երեկ է խոսել, նրանք արտառոց ոչինչ չեն նկատել։

Այս խորագրի վերջին նյութերը