«Թուրքիան չի ընդունի փախստականների նոր հոսք». Թուրքիայի ԱԳՆ խոսնակ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը, ի պատասխան Ավստրայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հնչեցրած հայտարարության, նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում տուժողի կարգավիճակում հայտնվել տարածաշրջանային զանգվածային միգրացիոն ճգնաժամի պատճառով:
Բիլգիչը գրավոր հայտարարությամբ է հանդես եկել Ավստրայի կանցլերի այն խոսքերի առնչությամբ, որտեղ Թուրքիան մատնանշվում էր որպես լավագույն վայր աֆղանստանցի փախստականների համար։
Թուրք պաշտոնյան հայտարարության մեջ մասնավորապես նշել է. «Նախևառաջ Թուրքիան Աֆղանստանին հարևան երկիր չէ, ինչպես հայտարարել է կանցլեր Կուրցը: Փոխանակ շեշտը դնելու համաշխարհային օրակարգում հայտնված անօրինական միգրացիայի խնդրի լուծման համատեղ ջանքերի և համագործակցության վրա՝ «ներգաղթյալները չպետք է գան այստեղ, այլ պետք է ուրիշ տեղ գնան» մակարդակի հայտարարությունները եսասիրական են և օգուտ չեն բերում ոչ մեկին»:
Թանժու Բիլգիչը շեշտել է նաև, որ Թուրքիան չի պարաստվում իր վրա վերցնել տարածաշրջանային զանգվածային միգրացիաների հետևանքների պատասխանատվությունը։ Ըստ նրա ձևակերպման՝ Թուրքիան Եվրամիության սահմանների պահնորդը չէ։

Աղբյուրը՝ ermenihaber.am