Մեկնաբանություն

27.07.2021 19:59


Նիկոլենք հաճախ ձեռքները գրպաններին կտանեն՝ «արտախորհրդարանական ուժերի» համար

Նիկոլենք հաճախ ձեռքները գրպաններին կտանեն՝ «արտախորհրդարանական ուժերի» համար

Հայրենի քաղաքական արենայում, կոնկրետ՝ այդ արենայի նիկոլակլոունական տեղամասում կան պերսոնաժներ, որոնք հետաքրքրական են ինքնին որպես տեսակ կամ ենթատեսակ՝ ուսումնասիրության, հետազոտության տեսանկյունից: Ավելին, դրանց մեջ հանդիպում են նմուշներ, որոնց նույնիսկ կարիք չկա որևէ կոշտ կամ վիրավորական արտահայտությամբ բնորոշել: Բանն այն է, որ դրանք ինքնին արդեն բնորոշված են ու իրենց ամուր տեղն են գտել հանրային ընկալման դաշտում: Օրինակ, բավարար է ասել՝ ալեն սիմոնյան, և բոլորն անխտիր կհասկանան, թե ինչ պերսոնաժային երևույթի մասին է խոսքը:

Չար լեզուներն ասում են, որ այդ պերսոնաժը կարող է անգամ ԱԺ նախագահի աթոռին հայտնվել: Դե ինչ, ամեն ինչ հոյակապ է: Դրանից հետո մնում է միայն զբաղվել Հայաստանում ազնվացեղ եղջերուների բազմացման և բնության մեջ տարածելու խնդիրներով, քանզի դա ավելի հետաքրքրական ու աստվածահաճո զբաղմունք է, քան, օրինակ, հետևել, թե ինչեր է բլթացնում, թեկուզ նույն ալեն սիմոնյանը: Ճիշտ է, ազնվացեղ եղջերուների տարածման հարցերի վրա կենտրոնանալը մեկ այլ վտանգ ունի: Այն, որ ալեն սիմոնյաններն ու նիկոլ փաշաևները կարող են Հայաստանից ուղղակի ոչինչ չթողնել, այնպես որ՝ տարածելու տեղանք կարող է լինել, իսկ երկիր՝ ոչ:

Չշեղվենք:

Նախօրեին նիկոլի ալենը հայտարարել է, թե «տարօրինակ պատերազմի», իսկ ավելի ճիշտ՝ նիկոլի կողմից թշնամու հետ պայմանավորված պատերազմի ու դրա հետևանքների պատճառները քննելու համար ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվելու: Սա, նկատի ունենք ալենը, նաև հայտարարել է, թե «արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի» այդ հանձնաժողովի աշխատանքներին: Մեկ հստակեցում. ալենն, իհարկե, չի ասել՝ «պայմանավորված պատերազմ», այլ ասել է` «44-օրյա»:

Կարևորը, իհարկե, «արտախորհրդարանական ընդդիմություն» բառակապակցությունն է: Այո՛, Հայաստանում կա արտախորհրդարանական ընդդիմություն, այդպիսին կարող են լինել բացառապես այն ուժերը, որոնք կտրականապես դեմ են նիկոլին ու նրա թրքաբարո, ուլտրաբռնատիրական ռեժիմին: Բայց մի՞թե այդ ուժերին նկատի ունի նիկոլի ալենը: Ո՛չ, իհարկե: Սա, ասելով «արտախորհրդարանական ընդդիմություն», հիմնականում նկատի ունի իրենց սպասարկուներին՝ բոլոր այն մանկլավիկներին, որոնք հունիսի 20-ից հետո, վազեցին սեղմելու նիկոլի արնաթաթախ թաթը: Կարճ ասած՝ ալենի համար «արտախորհրդարանական ընդդիմությունը» իրենց գրպանում խլվլացող մանկլավիկներն են:

Բայց հիմնական հարցը ոչ միայն այդ սպասարկուներին քննիչ հանձնաժողով խռճկելն է, այլ այն, թե սրանց ինչի՞ն է պետք այդ քննիչ հանձնաժողովը: Եթե նիկոլը, նիկոլի ալենը և մյուս քպ-ոները իսկապես պատերազմի հետևանքներն ու դրանց պատճառները ցանկանային քննել, ապա կես տարին լրիվ բավարար էր դրա համար, այսինքն՝ կարող էին դեռ նախորդ գումարման ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ձևավորել: Դա չարվեց: Հիմա խնդիր ունեն այս քննիչ հանձնաժողովով, այն կողից զանազան մանկլավիկներով, տարատեսակ արամզամզամներով լցոնելով, սպիտակեցնել իրենց, պատերազմի ու հայության, Արցախի, Հայաստանի դեմ նիկոլի ու ալենանմանների գործած աններելի ոճիրը իրենց վրայից այսպես ասած՝ նետել: Իսկ եթե հաջողվի, իրենց ընտրած տխմարների զոմբիակերպ մտայնությամբ՝ մեղքը գցել «նախկինների» գրպանը:

Քննիչ հանձնաժողո՞վ: Հոյակապ է: Այդ հանձնաժողովում խորհրդարանական իրական ընդդիմությունը պետք է այնպես խաչի նիկոլականներին, որ դրանք հենց նիստի ընթացքում տեղում չորանան, ցանկալի է, ընդհանրապես անշնչանան: Տեղո՛ւմ:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը