Աշխարհ

27.07.2021 19:15


Վրաստանում պատասխանատվության կենթարկվեն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և բարեկամ պետությունների դրոշների պղծման համար

Վրաստանում պատասխանատվության կենթարկվեն ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի և բարեկամ պետությունների դրոշների պղծման համար

Վրաստանում վարչական պատասխանատվություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, որոնք կպղծեն Եվրամիության, ՆԱՏՕ-ի և այն միջազգային կառույցների դրոշները, որոնց անդամակցում է Վրաստանը: Պատասխանատվության կենթարկվեն նաև այն անձինք, որոնք կպղծեն պետական կառույցների մոտակայքում կամ դրանցում գտնվող այն երկրների դրոշները, որոնց հետ Թբիլիսին ունի դիվանագիտական հարաբերություններ: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը:

Հուլիսի 26-ին օրինագիծը քննարկվել է խորհրդարանի բյուրոյի նիստում: Նախատեսվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» մտցնել հատուկ հոդված, համաձայն որի վերը նշված գործողությունները նախատեսում են 1000 լարիի չափով տուգանք (300 դոլարից մի փոքր ավելի): Դրոշի պղծման կրկնությունը կհանգեցնի 2000 լարի (մոտ 650 դոլար) ֆինանսական պատժամիջոցի կամ մինչև 15 օր վարչական կալանքի:

Օրինագիծը հեղինակել են պատգամավորներ ինչպես իշխող կուսակցությունից, այնպես էլ ընդդիմությունից:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը