«Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք»․ Հունաստանի նախագահ
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան բացելու նախաձեռնության մասին:
Սակելարոպուլուն, ակնարկելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսի խնդրի հետ կապված, ասել է, որ Հունաստանը չի ընդունելու դրանք:
«Վարոշայի վերաբերյալ Թուրքիայի անընդունելի հայտարարությունների հարցում մեր կողմից ոչ մի զիջում չի լինելու»,-ասել է նա՝ հավելելով, որ Աթենքն անվերապահորեն աջակցում է Կիպրոսին:
«Թուրքիայի անօրինական գործողությունների ու ագրեսիայի դեմ պայքարում մենք վճռական ենք»,-եզրափակել է Հունաստանի նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Էրդողանը Կիպրոսի թուրքական մասում հատարարել էր, որ թուրքական կողմն այլևս չի ընդունում լուծման նախկին՝ կղզու միավորման տարբերակները և առաջ քաշել 2 առանձին պետությունների սկզբունքով լուծման իր տարբերակը:
Էրդողանն ու Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Էրսին Թաթարը նաև հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման ու բնակեցման մասին: Վարոշան 1974թ. թուրքական ներխուժումից հետո ցանկապատերով փակվել է ու առ այսօր անբնակ է։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1984 թվականի բանաձևով, Վարոշան չեզոք գոտի է հայտարարվել և պետք է անձեռնմխելի մնա մինչև 1974-ին վտարված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:

Աղբյուրը՝ ermenihaber.am