Երիտասարդները լքում են գյուղերը. մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ անհանգստությունը կա. Սոթքի բնակիչ
Այսօր՝ 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Կրակոցները լսելի են եղել Սոթք բնակավայրում։
Սոթքի բնակիչներից մեկը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ իրենք պատսպարվելու խնդիր չեն ունեցել։
«Մի քիչ անհանգստություն է եղել, որ սահմանին կրակոցներ են։ Տևել է մոտավոր 30-40 րոպե։ Կրակոցները եղել են հանքի ուղղությամբ, այդ կողմում է անհանգիստ եղել»։
Չնայած Ադրբեջանը գյուղի ուղղությամբ չի կրակել, սակայն իրավիճակը լարված է եղել հանքավայրի մոտ։ Հանքում կրակոցների հետևանքով աշխատանքը դադարել է, մոտ 150 աշխատակից տարհանվել։
«Գիշերը խնդիր եղել է, բայց նոյեմբերից հետո սա առաջին դեպքն է, որ այդ հատվածում նման լարվածություն կա»։
Արցախյան երրորդ պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքը կիսով չափ Հայաստանի տարածքում է, կիսով չափ՝ Ադրբեջանի: Մինչև օրս այստեղ ադրբեջանական կողմը կրակոցներ չէր արձակում։ Աշխատակիցները գիտակցում են՝ թշնամին 300 մետր հեռավորության վրա է։
«Հանքը բավականին մեծ թվով՝ մոտ 400-ի հաստիքի կրճատում է արել, մնացածի մասով խնդիր չէր առաջանում, աշխատում էին»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ չխոչընդոտելու դեպքում հանքը իր բնական հունով կաշխատի, բայց հիմա անհանգստություն կա։ «Կրակոցներ են լսվում ու քեզանից թուրքը 300 մետր հեռավորության վրա է, ցանկացած դեպքում քեզ կարող է վնասել, բայց Վարդենիսը այն վիճակում չէ, որ առանց այդ աշխատանքի մարդիկ կարող են գոյատևել։ Եթե այդ աշխատանքը չինի՝ արտագաղթն է մնում։ Մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ էդ անհանգստությունը կա»,-ընդգծել է բնակիչը։
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքն էլ սահմանի մոտ իր հողը մշակելու է գնում ու ինքն էլ է անհանգստանում, որ ամեն պահի կարող է թշնամին զենքը գործի դնի։ Վստահ է, որ պետք է աշխատել այն գիտակցմամբ, որ իրենք չեն վախենում ու ադրբեջանցիներն են այդ հատվածում ժամանակավոր կանգնել, ոչ թե իրենք։
Սոթքում այսօր բնակվում է 1000-ից ավելի մարդ ու չեն սովորում կրակոցների ներքո ապրել։ Երիտասարդները լքում են գյուղերը։
«Որ ասեմ սովորում ենք քիչ-քիչ կրակոցների ներքո ապրել՝ ճիշտ չի լինի։ Իհարկե, անհանգստություն կա։ Ինձ անհանգստացնողն այն է, որ երիտասարդներն են լքում գյուղերը, հատկապես փոքր գյուղերը՝ Ազատ, Նորաբակ, Սոթքն էլ արդեն»։
Բնակիչները արդեն նոր սահմաններում ստիպված են նաև գյուղատնտեսությամբ զբաղվել, հավաքել բերքը, խոտը հնձել։ Սոթքի ուղղությամբ թշնամին դեռևս չի փորձել խոչընդոտել այդ աշխատանքները։
«Մեր մոտ այնտեղ, որտեղ մեր ԶՈՒ-երն են թիկունքում, մենք մեր աշխատանքը հանգիստ կատարում ենք։ Իհարկե, եթե Ադրբեջանցին ուզենա մի վնաս տա, կրակի գյուղացու ուղղությամբ, կարող է, որովհետև տեսանելի են ամբողջովին։ Բայց նման միջադեպ չի եղել, բացի Կութից անասուններին տանելուց։ Մարդիկ հիմնականում կարողանում են աշխատել։ Լարվածությունը նոր է սկսվել շատանալ։ Կութում ամեն օր կրակոց կա, հիմա էլ արդեն Սոթքում։ Հետո արդեն կերևա՝ ոնց է լինելու։ Կարող է դրան էլ խոչընդոտեն»։