Քաղաքական

26.07.2021 15:59


Հակառակորդն առավոտյան կրակել է Արարատի Արմաշ գյուղի ուղղությամբ, բնակչության շրջանում խուճապ կա, երեխեքին ո՞ւմ հույսին թողնեն. համայնքապետ

Հակառակորդն առավոտյան կրակել է Արարատի Արմաշ գյուղի ուղղությամբ, բնակչության շրջանում խուճապ կա, երեխեքին ո՞ւմ հույսին թողնեն. համայնքապետ

Հակառակորդն այսօր առավոտյան կրակ է արձակել Արարատի մարզի Արմաշ գյուղի ուղղությամբ: «Փաստինֆո»-ին հայտնեց համայնքապետ Հակոբ Զեյնալյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ կրակոցները դադարել են։

«Այսօր առավոտյան՝ մոտ 40 րոպե, հակառակորդը կրակել է Արմաշ գյուղի ուղղությամբ: Այս պահին կրակոց չկա: Եթե թուրքը կրակում է մեր գյուղի ուղղությամբ, դա նույնն է, որ կրակում է Երևանի, Արտաշատի ուղղությամբ»,-ասաց նա՝ նշելով, որ կրակոցներ հաճախակի են լինում.

«Ամեն օր էլ լինում է տարբեր ժամերի՝ մի օր 2 ժամ, մի օր 40 րոպե, մի օր 8 ժամ: Դինամիկ ենք դրել, հենց կրակում են ժամը ֆիքսում ենք»,-ասաց Հակոբ Զեյնալյանը և ավելացրեց. «Բնակչության շրջանում խուճապ կա, երեխեքին ո՞ւմ հույսին թողեն»:

Նշենք, որ ըստ մամուլի՝ կրակոցներ են լինում նաև Սուրենավան գյուղի ուղղությամբ, սակայն «Փաստինֆո»-ի հետ զրույցում Սուրենավանի համայնքապետ Կարո Կարապետյանը հերքեց լուրերը՝ վստահեցնելով, որ իրենց գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել:

Այս խորագրի վերջին նյութերը