Աշխարհ

26.07.2021 15:11


Թունիսի բանակը շրջափակել Է կառավարության շենքը

Թունիսի բանակը շրջափակել Է կառավարության շենքը

Թունիսի Ազգային բանակի ստորաբաժանումները հուլիսի 26-ին շրջափակել են Կառավարության պալատի մուտքերը մայրաքաղաքի Քասբայի շրջանում: Այդ մասին հաղորդել Է Mosaտque FM ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաղորդվում Է, որ զինվորականները պարագծով փակել են շենքը եւ աշխատակիցներին թույլ չեն տալիս դրա տարածք: Այդ իրադրության հետ կապված ինչ-որ ընդհարումների կամ անկարգությունների մասին տվյալներ չեն ստացվել: Մինչդեռ Թունիսի ներքին գործերի նախարարության աշխատանքը կհամակարգի երկրի նախագահի անվտագության ծառայության ղեկավար Խալիդ ալ Յահյավին: Ինչպես հաղորդել Է Shorouk թերթը, համապատասխան կարգադրությունը տվել Է նախագահ Քայիս Սայիդը:

Հուլիսի 25-ին Սայիդը հայտարարել Է խորհրդարանի գործունեությունը 30 օրով դադարեցնելու, բոլոր պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելու եւ վարչապետ Խիշամ Մաշիշիի պաշտոնաթողության մասին: Հանրապետության մայրաքաղաք են բերվել բանակի ստորաբաժանումներ, որոնք դիրքեր են գրավել քաղաքի կենտրոնում, մասնավորապես խորհրդարանի, ազգային հեռուստաընկերության շենքերի մոտ: Նախագահի որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ հուլիսի 25-ին Թունիսի մի շարք խոշոր քաղաքներում կայցել են ցույցեր, որոնց մասնակիցները պահանջել են արձակել խորհրդարանը, փոխել քաղաքական ռեժիմը, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են հանրապետության համաճարակային եւ սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացման հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը