Քաղաքական

26.07.2021 19:20


Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնեց, նա կշարունակի քննել Մանվել Փարամազյանի խափանման միջոցի հարցը (տեսանյութ)

Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնեց, նա կշարունակի քննել Մանվել Փարամազյանի խափանման միջոցի հարցը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Քարահունջ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի պաշտպանների միջնորդությունը՝ դատարանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Դատարանի որոշումից հետո պաժտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը դուրս են եկել դատական նիստերի դահլիճից և չեն մասնակցում բողոքի քննությանը։

Ի դեպ, պաշտպաններն ավելի վաղ հայտնել էին, որ եթե դատավոր Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնի, ապա չեն մասնակցի գործի քննությանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 8-ին Մանվել Փարամազյանի բնակարանում խուզարկություն էր իրականացվել, ինչից հետո՝ ժամը 11։15-ի սահմաններում Փարամազյանին բերման են ենթարկել Երևան՝ ԱԱԾ, սակայն ԱԱԾ քննչական դեպարտամենտ է ներկայացվել արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01։24-ին, երբ կազմվել է ձերբակալման արձանագրությունը։ Պաշտպանները բողոքարկել են ձերբակալման իրավաչափության հարցը, սակայն մինչ դատարանը կքններ այն, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Փարամազյանին և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։ Հուլիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի ({արդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով:

ԱղբյուրԸ` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը