Ավելի քան 10,000 դոլար․ աճուրդի է հանվել Քանյե Ուեսթի համերգից «օդով փաթեթը» (լուսանկար)
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի երկրպագուներից մեկը վաճառքի է հանել երաժիշտի` օրերս կայացած համերգից «օդով փաթեթը»: Այս մասին գրում է Dazed-ը։
Այս անսովոր իրի համար մեկնարկային գին է սահմանվել 3333,33 դոլարը, սակայն օրեր անց այն հասել է 10,200 դոլարի․ «օդը» ձեռք բերելու համար պայքարում են աճուրդի 29 մասնակիցներ։
Նշվում է, որ Air from Donda Drop անունով փաթեթը, որը պարունակում է հուլիսի 22-ին Ատլանտայի Mercedes-Benz մարզադաշտում Donda ալբոմի լսման երեկույթի «օդը», կարելի է ձեռք բերել մինչև հուլիսի 28-ը։
Ընդ որում, վաճառողը փաթեթը լուսանկարել է անմիջապես միջոցառման ժամանակ, որպեսզի օդի իսկության հարցում ոչ ոք կասկած չունենա։