Լրահոս

26.07.2021 12:33


Գեղարքունիքում «ВАЗ 2107»–ը բախվել է բարձրավոլտ աշտարակի հենասյան բետոնին․ 15-ամյա ՌԴ քաղաքացին մահացել է հիվանդանոցում

Գեղարքունիքում «ВАЗ 2107»–ը բախվել է բարձրավոլտ աշտարակի հենասյան բետոնին․ 15-ամյա ՌԴ քաղաքացին մահացել է հիվանդանոցում

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ծովագյուղ գյուղի բնակիչ 34-ամյա Վիգեն Ռաֆայելյանը իր վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3․5 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բարձրավոլտ էլեկտրահոսանքի աշտարակի հենասյան բետոնին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդ Վ․ Ռաֆայելյանն ու նրա ուղևոր 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ այսօր առավոտյան հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Սևանի բաժին, որ Ս․ Ռաֆայելյանը գիտակցության չգալով մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը