«Կդառնա՞ս իմ կինը». Սիրասը Անիին ամուսնության առաջարկ է արել Սևանի հատակին (տեսանյութ)
Սիրաս Հակոբյանը սուզվելու մեջ հմտացել է, որպեսզի ամուսնության առաջարկ անի իր սիրելիին։
Սևանա լճի հատակին սիրո ինքնատիպ խոստովանություն, ամուսնության առաջարկ ու նշանադրություն է տեղի ունեցել:
Սիրահարված երիտասարդ Սիրաս Հակոբյանը, շուրջ մեկ ամիս շրջելով Սևանի ափերով ու նկարահանելով թռչնի բարձրությունից, ամենագեղեցիկ ափն է ընտրել, սուզվելու մեջ հմտացել, որպեսզի հուլիսի 11-ն անմոռանալի լինի իր և սիրելիի՝ Անի Արիստակեսյանի կյանքում։
«Կդառնա՞ս իմ կինը»,-ջրի հատակին հարցնում է տղան։ Ստանալով դրական պատասխանը` նա հանում է մատանին ու դնում Անիի մատին։
Երբ ջրից դուրս են գալիս, աղջիկը բղավում է, որ շատ է սիրում Սիրասին։

Տեսանյութը հրապարակել է Հայաստանի հանրային ռադիոն։
Աղբյուրը՝ armeniasputnik.am