Լրահոս

26.07.2021 11:17


3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 112 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228 910-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել:

Հուլիսի 26-ի դրությամբ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5705-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 106 է, ընդհանուր առողջացածներինը՝ 219 168, փաստացի բուժվողներինը՝ 4037: Մեկ օրում արվել է 5049 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 310 356 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը