Լրահոս

26.07.2021 10:22


Արմավիրի մարզում 33-ամյա վարորդը BMW X-5-ով հայտնվել է ջրատար առվի մեջ. կա վիրավոր

Արմավիրի մարզում 33-ամյա վարորդը BMW X-5-ով հայտնվել է ջրատար առվի մեջ. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 16:10-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Ավետիչսյանը՝ իր վարած BMW X-5 մակնիշի ավտոմեքենայով, Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատար առվի մեջ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, Արմավիր մարզի բնակիչ, 55-ամյա Լ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը