Մասնագետները հայտնում են, որ COVID-19-ը կարող է նվազեցնել ինտելեկտի մակարդակը
Լոնդոնի կայսերական քոլեջի և Քեմբրիջի համալսարանի մի խումբ գիտնականներ ուսումնասիրություն են հրապարակել, որի ընթացքում հայտնաբերել է COVID-19-ով վարակած հիվանդների ինտելեկտի մակարդակի զգալի նվազում: Հոդվածը հրապարակվել է The Lancet գիտական ամսագրում:
Փորձին մասնակցել է 81.337 մարդ, որոնցից 12.689-ը տարբեր աստիճանի ծանրության կորոնավիրուս է հաղթահարել: Մասնակիցներից պահանջվում էր կոգնիտիվ հնարավորությունների ասպեկտները չափող առաջադրանքներ իրականացնել: Պարզվել է, որ կորոնավիրուսի թեթև ընթացք ունեցած հիվանդներից շատերի մոտ առաջադրանքները կատարելիս ավելի շատ դժվարություններ են առաջացել, քան կորոնավիրուսով երբևէ չվարակված մարդկանց մոտ:
Ուղեղի աշխատանքի խանգարումների լրջությունը ուղղակիորեն կախված է հիվանդության ծանրության աստիճանից: Այսպիսով, այն հիվանդների մոտ, որոնց կարիք է եղել միացնել թոքերի արհեստական օդափոխման սարքերին, ի հայտ են եկել ամենամեծ դժվարությունները՝ նրանց ինտելեկտի գործակիցը նվազել է յոթ կետով: Նման բան չի նկատվել նույնիսկ նրանց մոտ, ովքեր ինսուլտ են տարել և հետագայում չեն կարողացել ինչ-որ բան սովորել:
Հատկանշական է, որ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներից մեկը՝ հոտի և համի կորուստը, նույնպես կապված է կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարումների հետ. կորոնավիրուսը վնասում է հոտառության նեյրոնները:
Ավելի վաղ Բեռլինի Charite համալսարանական կլինիկայի կենսաբանները պարզել են, որ SARS-CoV-2-ը ուղեղին է հասնում քթի լորձաթաղանթի նյարդային բջիջների միջոցով:

Աղբյուրը՝ news.am