Շիշ բռնողի հարսանիքի քավորը եղել է Փաշինյանը. անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել
News.am-ը գրում է․ Մեր տեղեկություններով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Շիշ բռնող» մականունն ունեցող Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորը եղել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հարսանիքը տեղի է ունեցել «Փրայմ Հոլ» ռեստորանի շքեղ դահլիճում, հրավիրյալների թիվը հասել է մոտ 500-ի, նրանց մուտքը եղել է անձնագրերով:
Նիկոլ Փաշինյանի համար անվտանգության աննախադեպ միջոցառումներ են իրականացվել:
Դահլիճի շրջակայքում դիպուկահարներ են տեղակայված եղել, 100-ավոր ոստիկաններ ու անվտանգության աշխատակիցներ են հսկել տարածքը:
Ականատեսների խոսքով` նույնիսկ ռեստորանի սպասարկող աշխատակազմին անվտանգության աշխատակիցները չեն թույլատրել Փաշինյանի կողքով անցնել:
Հայկ Սարգսյանի հարսնացուն գործարար Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է՝ Օլյա Հայրապետյանը: