Լրահոս

24.07.2021 18:56


Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Այսօր, հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Բագրատունյանց-Սողոմոն Տարոնցի փողոցների խաչմերուկում բախվել են Opel և BMW մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված վայրով անցնող 3 հետիոտնի, ապա բախվել մայթեզրին տեղադրված էլեկտրամատակարարման համար նախատեսված երկաթյա արկղին և ծառին։ Վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, Opel-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը