Լրահոս

24.07.2021 11:17


7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 250 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

7 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 250 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 250 նոր դեպք:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։

Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5699-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 162 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 958, փաստացի բուժվողներինը՝ 3975: Մեկ օրում արվել է 6527 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 1 299 559 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը