Հիմա էլ H5N6. Չինաստանում թռչնագրիպի բռնկում է գրանցվել
Չինաստանի հարավ-արեւմուտքում երեք մարդ է վարակվել H5N6 թռչնագրիպի վիրուսով։ Նրանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հոնկոնգի առողջապահության դեպարտամենտը։
Մահվան ելքով դեպք է գրանցվել Սիչուան նահանգի Սուանհանայում։ Հաղորդվում է, որ 51-ամյա կինը շփում է ունեցել ընտանի թռչունի հետ։
Ախտանշանները նա նկատել է հունիսի 25-ին, հուլիսի 3-ին նրան հոսպիտալացրել են։ Հաջորդ օրը կինը մահացել է։
Վարակման երկրորդ դեպքը ևս Սիչուան նահանգում է գրանցվել։ Կացզյանի 57-ամյա բնակչին վիրուսը փոխանցվել է թռչունից։ Նրա մոտ գանգատներ են նկատվել հունիսի 22-ին, հուլիսի 5-ին տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։
Երրորդ դեպքն արձանագրվել է Չինաստանի կենտրոնական մասում՝ Չունցին քաղաքում։
66-ամյա չինացին նույնպես կապ է ունեցել ընտանի թռչունի հետ։ Ախտանշաններն ի հայտ են եկել հունիսի 23-ին, հուլիսի 4-ին նրան հոսպիտալացրել են, այժմ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հուլիսի կեսերին չինական ԶԼՄ-ներն արդեն հայտնել էին Սիչուանում H5N6 թռչնագրիպով մարդու վարակվելու դեպքի մասին։
Դեպքի վայր ժամանած Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի փորձագետները պարզաբանել են, որ վիրուսը մարդուն փոխանցվել է թռչունից, մարդուց մարդուն H5N6 փոխանցման մասին դեպքեր չեն արձանագրվել, վարակի զանգվածային տարածման վտանգը չափազանց ցածր է:

Աղբյուրը՝ armeniasputnik.am