Լրահոս

24.07.2021 16:00


Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին

Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են կնոջը վրաերթի ենթարկած վարորդին

Հուլիսի 21-ին, ժամը 22.30-ին, Երևանի Չեխովի փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ 61-ամյա կնոջը «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 43-ամյա վարորդը, որը հուլիսի 22-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին։

Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն, ապա ներկայացվել ՃՈ հետաքննության բաժանմունք:

Այս խորագրի վերջին նյութերը