Աշխարհ

24.07.2021 15:26


Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա

Հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա

Անգլիայի հանրային առողջապահական գործակալության բժիշկները բրիտանացիների մոտ կորոնավիրուսի նոր տեսակ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Mirror-ին:

«Մինչ օրս ամբողջ երկրում հայտնաբերվել է B.1.621 մուտացիայով վարակվելու 16 դեպք: Դրանց մեծ մասը կապված են արտերկիր ուղևորությունների հետ», - նշել են փորձագետները:

Գործակալության բժիշկներն այժմ լաբորատոր հետազոտություններ են կատարում ավելի լավ հասկանալու համար նոր մուտացիայի ազդեցությունը վիրուսի վարքի վրա:

Բժիշկները դեռ հաստատ չգիտեն, թե արդյոք B.1.621 շտամը նվազեցնում է պատվաստանյութերի արդյունավետությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը