Լրահոս

20.06.2011 11:01


Իլյա Երկրորդ. «Գարեգին Բ-ն երիտասարդ մարդ է և, հավանաբար, ավելի շատ փորձ ձեռք բերելու կարիք ունի»

Իլյա Երկրորդ. «Գարեգին Բ-ն երիտասարդ մարդ է և, հավանաբար, ավելի շատ փորձ ձեռք բերելու կարիք ունի»

Ինչպես հաղորդում է «Грузия Online»–ը, Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա Երկրորդը Թբիլիսիի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրկանօրյա քարոզի ժամանակ անդրադառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի Վրաստան կատարած այցին` հայտարարել է, թե վրացական ուղղափառ եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն թույլ չի տա, որ իր ժողովրդին ճնշեն: –Գարեգին Բ-ն երիտասարդ մարդ է և, հավանաբար, ավելի շատ փորձ ձեռք բերելու կարիք ունի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ անել, ինչը չի ստացվում: Ես ասացի նրան, որ մեծ փորձ ունեմ, ուստի հանգստությունն ամենից լավ բանն է,–հայտարարել է նա։

Իլյա Երկրորդը նաև նշել է, թե Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու եկեղեցիների հարաբերությունները:

–Հայերն էլի եկեղեցիներ են ցանկանում բացել Վրաստանում: Մենք առաջարկել ենք, որ եթե Վրաստանում բացվեն հայկական եկեղեցիներ, ապա Հայաստանում էլ պետք է բացվեն վրացական տաճարներ: Մենք պայմանավորվել ենք, որ ապագայում ավելի լավ ենք համագործակցելու,–ընդգծել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը