Աշխարհ

23.07.2021 16:40


Վրաստանում կորոնավիրուսի 2460 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 2460 նոր դեպք է հաստատվել

Հուլիսի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2460 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1082 մարդ, մահացել է 20 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 398 081, այստեղից ապաքինվել է 370 565 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 656:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 38 945 փորձարկում, այդ թվում 20 419-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 526-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.32% է, վերջին 14 օրվանը՝ 5,38%, վերջին 7 օրվանը՝ 6.03%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 391 781 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 286 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 50 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 780 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 487 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը