Լրահոս

20.06.2011 10:16


Եմենի կառավարական զորքերը ոչնչացրել են «Ալ–Քայիդայի» 12 գրոհայինի

Եմենի կառավարական զորքերը ոչնչացրել են «Ալ–Քայիդայի» 12 գրոհայինի

Եմենում կառավարական զորքերի և գրոհայինների բախումների հետևանքով զոհվել է 12 մարդ։ Ինչպես փոխանցում է «gazeta.ru»–ն, կառավարական զորքերը հրետանու միջոցով գրոհում են երկրի հարավում գտնվող գրոհայինները դիրքերը։

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ բոլոր 12 զոհերը «Ալ–Քայիդայի» գրոհայիններ են։ Բացի զոհերից, կա նաև երեք վիրավոր։

Ուրբաթ տեղեկություն էր տարածվել, թե Եմենի նախագահ Աբդուլահ Սալեհը, ով վիրահատվել է Սաուդյան Արաբիայում, արդեն հայրենիք չի վերդառնա։ Այդ տեղեկությունն անմիջապես հերքել էր Եմենի կառավարության ներկայացուցիչը՝ հայտարարելով, թե մոտ ժամանակներս Սալեհը հայրենիք կվերադառնա։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Սալեհը վիրավորվել էր իր մզկիթի վրա արձակված կրակոցներից։

Այս խորագրի վերջին նյութերը