«Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնից սննդային թունավորմամբ 8 հոգի տեղափոխվել է «Արմավիր» ԲԿ
Երեկ՝ հուլիսի 21-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com-ի տվյալներով՝ ժամը 20:25-ի սահմաններում Մյասնիկյան գյուղի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քանի քաղաքացի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղափոխվածներն են՝ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 57-ամյա Ռուզաննա Գ.-ն, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչներ, 35-ամյա Կարիե Խաչատրյանը, 57-ամյա Գայանե Աթոյանը և 44-ամյա Ալվարդ Հարությունյանը:
Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամ 23:50-ի սահմաններում, Մյասնիկյան գյուղի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը դարձյալ «սննդային թունավորում» ախտորոշմամբ «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչներ, 59-ամյա Համլետ Մանուկյանին, 31-ամյա Արսեն Մանուկյաին, 25-ամյա Շուշաննա Կարապետյանին և Համլետ Մանուկյանին, ում տարիքը ճշտվում է:
Իրավապահները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում՝ աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ Մյասնիկյան գյուղում գտնվող «Արաքս» սննդի կետից գնված սնունդն ուտելուց հետո: