Լրահոս

23.07.2021 07:26


Հիվանդանոցում մահացել է Դիլիջանի թունելի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 25–ամյա ուղևորը

Հիվանդանոցում մահացել է Դիլիջանի թունելի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 25–ամյա ուղևորը

Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի բնակիչ, 25-ամյա Հայկ Պողոսյանը, որը նշված կենտրոն էր տեղափոխվել հուլիսի 16-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի թունելից դուրս գալիս Երևանի բնակիչ, 21-ամյա Նարեկ Նազարյանի կողմից վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելուց հետո, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Կայքը հիշեցնում է, որ վթարից հետո ավտոմեքենայում հրդեհ էր բռնկվել, ինչի հետևանքով էլ Ն. Նազարյանն ու Հ. Պողոսյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորն աշխատում էին «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ Ն. Նազարյանը՝ որպես վարորդ-առաքիչ:

Այս խորագրի վերջին նյութերը