Քաղաքական

22.07.2021 22:36


ՍԴ-ն Նիկոլի «շինելու» սպառնալիքին զավեշտալի բացատրություն է տվել

ՍԴ-ն Նիկոլի «շինելու» սպառնալիքին զավեշտալի բացատրություն է տվել

Սահմանադրական դատարանը չի ըմբռնել Նիկոլ Փաշինյանը՝ «սաղին շինելու եմ» նախընտրական սպառնալիք-խոստման բովանդակությունը, և հետևաբար՝ որոշել է, որ «շինելը» կոպտություն ու ցնցող էֆեկտ ունեցող արտահայտություն է:

Մեր իրավաբանական համույթը ծաղր ու ծանակի է ենթարկում ՍԴ դատավորների ընկալումը՝ «շինել» բառի մասին:

Բանն այն է, որ Բարձր դատարանը որպեսզի սահմանադրորեն բացատրի Նիկոլի շինելու գործողության հանցանքի ծանրության աստիճանը՝ գուցե ամոթից կարիկատուրային ժանրի բացատրություն է նկարագրել իր որոշման մեջ։

Խոսքը «Բռնելու ենք սաղին շինենք» Նիկոլի հայտնի փողոցային արտահայտության մասին է, որը տեղ էր գտել «Հայաստան» դաշինքի՝ ընտրական արդյունքների բողոքարկող դիմումի մեջ:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Նիկոլի «շինել» արտահայտությունն անընդունելի կոպտություն ունի և ցնցող ազդեցություն, բայց անգամ այդ դեպքում վարչապետացուից շինելու սպառնալիքի համատեքստի վերլուծությունից բխում է, որ հասցեականորեն դրանք ուղղված են եղել բացառապես քաղաքական մրցակիցներին:

Այստեղ խիստ կարևոր է հետևյալ միտքը փաստորեն, ՍԴ–ն անվերապահորեն հաստատել է, որ այո, Նիկոլն իր այդ ելույթում սպառնացել է բռնել-շինել իր ընդիմադիր մրցակիցներին:

Չմոռնանք, ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի թիմակից, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը արդարացնելու համար «շինող» շեֆի այդ սկանդալային հայտարարությունը, շատ պրագմատիկ լուծումով նրան վերագրել էր շինարար-ասֆալտ փռողի դեր: «Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, Փաշինյանը նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»,-ասել էր Լենա նազարյանը՝ Փաշինյանի արտահայտության մասին:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը