Աշխարհ

22.07.2021 20:44


Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Ադրբեջանում 13 հայ ռազմագերի դատապարտվել է 6 տարվա ազատազրկման

Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Trend-ը, դատարանը շինծու մեղադրանքներով նրանցից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից:

Դատարանի առաջ են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Գերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Աղրամանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը