Բագրատաշենի մաքսատան մոտ ավտոմեքենաների բախումից գազի բալոն է պայթել. մեկ մարդ զոհվել է
Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 22-ին, ժամը 15:13-ին տեղեկություն է ստացել, որ Բագրատաշենի մաքսատան մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1986 թ.) և «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ` Շ․ Դ․, ծնված 1996 թ.), ինչի հետևանքով պայթել է «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Ա․ Ս․-ն հոսպիտալացվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է:
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: